National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2023
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքից 32 կմ կվերակառուցվի. ԱԺ-ն քննարկել է ՀՀ-ԿԶԵՀ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նախագիծը
1 / 4

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհ (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք): Այս մասին ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Խորհրդարանը մայիսի 2-ի լիագումար նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած՝ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը հայտնել է, որ համաձայնագրի վավերացման արդյունքում երկրորդ տեխնիկական կարգի 80 կմ/ժ արագությամբ 3 երթեւեկելի գոտիներով ճանապարհ կստեղծվի: Նախատեսվում է կառուցել նաեւ 17 կամուրջ, 2 թունել:

Գերատեսչության ներկայացուցչի դիտարկմամբ նախագծով առաջարկվում է կատարել երկու փոփոխություն՝ երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ը, եւ ծրագրի բյուջեում կատարել փոփոխություններ. շինարարական աշխատանքները ֆինանսավորելու մասով համաֆինանսավորման միջոցների չափն ավելացնել շուրջ 86.681.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչի արդյունքում ծրագրի ամփոփ բյուջեն կկազմի  236.681.000 ԱՄՆ դոլար:

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ճանապարհահատվածի վերանորոգումը հանգեցնելու է երթեւեկության էական փոփոխությունների, կրճատելու է մի կետից մյուսը հասնելու ժամանակը 68 րոպեով:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նկատել է, որ ռազմավարական նշանակության ծրագիր է քննարկվում խորհրդարանում: Նա հետաքրքրվել, թե Իրան-Հայաստան սահմանից մինչեւ ո՞ր բնակավայրն է ներառում նախագիծը, եւ ի՞նչ ընթացք ունեն Բագրուշատի թունելի նախագծման աշխատանքները:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահի հարցի՝ հիմնական զեկուցողը հայտնել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ հերթի նորոգվող ճանապարհահատվածն Իրան-Հայաստան սահմանից մինչեւ Քաջարանի թունելի մուտք է նախատեսված:

«Բագրուշատի թունելի ծրագիրը Կառավարության համար առաջնահերթություն է: Երեք դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման հայտեր ենք ներկայացրել: Ծրագիրն աննախադեպ է տարածաշրջանի համար: Դրա հետագա ընթացքի ու մրցութային գործընթացի իրականացման մասով դոնորների հետ քննարկումներ են ընթանում»,- նշել է ՏԿԵ փոխնախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է՝ ե՞րբ է նախատեսվում ավարտել Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները, օտարերկրյա շինարարական կազմակերպությունները ՀՀ-ում շինարարական աշխատանքներին մասնակցելու հայտ ներկայացրե՞լ են: Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ Սիսիան-ՀՀ-Իրանի սահման ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները նախատեսված է իրականացնել 6 տարի ժամկետում ու հայտնել, որ միջազգային շատ կազմակերպություններ ակտիվ մասնակցում են ՀՀ-ում շինարարական աշխատանքներին մասնակցելու համար հայտարարվող մրցույթներին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ-ին տրամադրած 2,6 մլրդ եվրո վարկային եւ դրամաշնորհային ծրագրին, դրա ծախսվող ուղղություններին, «Հյուսիս-հարավ» ճանապարհի անորակ կառուցմանը:

Նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահն արտահերթ ելույթի ընթացքում բարձր է գնահատել ՀՀ-ԵԶԲ վարկային ծրագրի հաստատումն ու նշել, որ ծավալված քննարկման արդյունքում խորհրդարանականները մեծ տեղեկություն են ստացել «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի հարավային ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

«Միջպետական ճանապարհների միջին արագության վերաբերյալ նոր որակական փուլ ենք դուրս գալիս, որը հատուկ է միջազգային մեծ ծրագրերին: Կոչ եմ անում՝ որպես գնահատական ԱԺ-ին ներկայացնել նաեւ ծրագրային բյուջետավորման աշխատանքների մեջ մայրուղիների կոնկրետ հատվածների միջին արագությունը: Միջին արագությունն է տնտեսական ամենակարեւոր բաղադրիչներից մեկը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Եզրափակիչ ելույթի ընթացքում ՏԿԵ փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունմամբ կբարձրացվի ճանապարհի անվտանգության մակարդակը, այն կդառնա միջազգային փոխադրումների իրականացման տեսանկյունից գերակա ուղղություն՝ բավարարելով միջազգային բոլոր չափանիշներին:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am